Հունիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը Կապան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հագուստի խանութի սրահից գողացել է 50-ամյա Ջուլիետա Գ.-ն, որը ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: