Հուլիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած Հռիփսիմե Զ.-ն հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:

Կինը նաեւ հայտնել էր, որ հանցանքի մեջ կասկածում է 22-ամյա Արկադի Ա.-ին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կնոջ կասկածները հիմնավորվել են: Արկադի Ա.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը:

Կատարվում է նախաքննություն: