Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գեւորգ Ղ.-ի եւ նույն գործով վկա Հակոբ Դ.-ի հաղորդման համաձայն` 2014 թվականի հունվարի 19-ին` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին: Գեւորգ Ղ.-ի կողմից թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:





























