ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 7-ին վերջապես արտասանել է
«ցեղասպանություն» բառը, որը 2007 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր բացակայում էր նրա բառապաշարում: Այս մասին գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Հրատարակության համաձայն, բառը, որին սպասում էին ամբողջ աշխարհի հայերը, չի գործածվել այն ցեղասպանության առնչությամբ, որի ընթացքում ավելի քան 2 մլն հայ է սպանվել, այլ Իրաքում ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր քրիստոնյաների հետապնդման վերաբերյալ:
«Մենք կարող ենք զգուշորեն ու պատասխանատվությամբ գործել՝ հնարավոր ցեղասպանությունը կանխելու համար»,- ասել է ամերիկյան նախագահը:
Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, հնարավոր է՝ սա Բարաք Օբամայի համար մեղքը քավելու միջոց է այն բանի համար, որ սենատոր եղած տարիներին հայոց ողբերգությունը ցեղասպանություն էր կոչում, իսկ մի քանի տարի անց՝ «Մեծ աղետ»:





























