Բրիտանացի ոստիկանները ներխուժել են անգլիական գյուղական գարեջրատուն գողացված փայտե մասունք գտնելու համար, որին ոմանք համարում են Սուրբ Գավաթ: Այդ մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Սուրբ Գավաթ են անվանում բաժակը, որից, Աստվածաշնչի համաձայն, Հիսուսն ըմպել է խաչելությունից առաջ իր վերջին ընթրիքի ժամանակ: Գավաթը հարյուրամյակներ շարունակ արբեցրել է կրոնագետներին՝ տեսություններ առաջացնելով դրա գտնվելու վայրի մասին, զանազան պատմվածքների ստեղծման ներշնչանք հանդիսացել՝ միջնադարից ի վեր:
Ոստիկանական անհաջող հետախուզման օբյեկտը, փխրուն փայտե գավաթ, որը հայտնի է որպես «Նանթեոսի Գավաթ», որին 19-րդ դարից վերագրում ենբուժիչ հատկություններ եւ որը գրավում է ուխտագնացներին, մյուսներին, որոնք համարում են, որ այն կարող է Սուրբ Գավաթը լինել: Տեղեկություն ստանալով՝ որ ութ ոստիկաններից կազմված խումբը շան հետ ժամանել է Հերեֆորդշիր կոմսության գյուղական գարեջրատուն: Ոստիկանների խոսքով՝ գավաթը մուգ փայտից է, պահպանվում է թավշյա պարկում, այն գողացել են մոտ մեկ ամիս առաջ այդ շրջանի տներից մեկում:





























