Իրաքում սպանվել է քրդական Firat լրատվական գործակալության լրագրողուհին: Լրագրողը սպանվել է «Իսլամական պետություն» զինյալների հարձակման արդյունքում՝ բեկորը խրվել է նրա սիրտը:
Ծայրահեղականների գրոհը տեղի է ունեցել Իրաքյան Քուրդիստան նահանգի Մահմուր քաղաքում, որտեղ բնակվում են Քուրդիստանի թուրքական Աշխատավորական կուսակցության ապստամբների ընտանիքները:
Դենիզ Ֆիրաթն աշխատել է մի քանի հեռուտաալիքներում եւ պարբերականներում, այդ թվում՝ քրդական Firat գործակալությունում: Վերջինս Մահմուրից լուրերի ստացման հիմնական աղբյուրն է եղել:





























