Ճապոնիայում «Հալոն» հզոր փոթորիկի առաջխաղացման հետեւանքով առնվազն 460 ավիաչվերթ է չեղարկվել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NHK ճապոնական հեռուստաալիքին:
Մասնավորապես, նշվում է, որ «Japan Airlines» (JAL) ավիաընկերությունը 135 չվերթ է չեղարկել, «Japan Air Commuter»-ը՝ (JAC) - 125, «All Nippon Airlines»-ը՝ (ANA) - 94: Թռիչքները չեղյալ են հայտարարել նաեւ «Jetstar Airways», «Skymark Airlines», «Peach Aviation» եւ այլ ավիաընկերություններ:
Ներկայումս «Հալոն» թայֆունը տարածվել է Քյուսյու կղզուց հարավ-արեւելք: Արդեն երեկոյան այն պետք է մոտենա Սիկոկու կղզուն: Մասնագետները նախազգուշացնում են վարարումների եւ լեռնային սողաքների առաջացման վտանգի մասին:





























