«Մալազիական ավիաուղիներ» ավիաընկերությունը «Բոինգ 777» ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին 50 հազարական դոլար կվճարի, հաղորդում է rbc.ru-ն:
«Փոխհատուցման վերջնական չափի հաշվարկը երկար ժամանակ կպահանջի, ուստի սահմանվում է նախնական վճար», - նշել է ավիաընկերության փաստաբան Յան վան Զուրենը: Ավելի վաղ, «Malaysia Airlines»-ը 5 հազար դոլար էր վճարել զոհվածների հարազատներին սկզբնական ծախսերի փոխհատուցման նպատակով:
Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են), զոհվել են:





























