Ծովային հետեւակի 9 զինվոր զոհվել եւ 12-ը վիրավորվել են Մեքսիկայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդում է EL Universal-ը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերին;
Ըստ աղբյուրի՝ ավտովթարը տեղի է ունեցել Սան-Լուիս-Պոթոսի նահանգի ճանապահին: Ռազմական բեռնատարը բախվել է ավտոմեքենային: Ողբերգության մանրամասները ճշգրտվում են:
Պատահարի հանգամանքների հետաքննություն է իրականացվում:





























