Սահմանին հնչող կրակոցները քչացել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լարվածության թուլացում կա: Չնայած կրակոցները քչացել են, բայց լարվածություն կա ամեն դեպքում: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: