Թուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է հայտարարվել:
Թուրքիայի ողջ տարածքում բոլոր լրատվական միջոցներով օգոստոսի 8-ի ժամը 00:00-ից բոլոր տիպի լրատվական միջոցներով ընտրությունների հետ կապված ցանցկացած հրապարակում, քարոզ եւ տվյալ արգելված է:
Թուրքիայում առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը: Մինչ այս նախագահն ընտրվում էր խորհրդարան անցած պատգամավորներից՝ խորհրդարանի կողմից:
Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարելու են երեք թեկնածու՝ իշխող կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության կողմից առաջադրված Էքմելեդին Իհսանօղլուն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը: Վերջին թեկնածուն ազգությամ քուրդ-զազա է, ով ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական իշխանություններին կոչ է արել առեւերսվել պատմության հետ:
Ընտրությունների ժամանակ, եթե թեկնածուներից մեկը հավաքի 50 տոկոսից ավելին, կհամարվի հաղթած, այլ պարագայում տեղի է ունենալու երկրորդ փուլ, որի ժամանակ կպայքարեն ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները:
Վերլուծաբանները Էրդողանի համար կանխատեսում են 48-ից մինչեւ 57, Իհսանօղլուի համար՝ 28-ից 35 , Դեմիրթաշի համար՝8-ից 14 տոկոս:





























