«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 9-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 7 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 19 դեպք:

Տնամերձ 119 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 50.45 կգ կանեփի բույս:

Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:

Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: