Օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Տաթեւ Ե.-ին եւ 2012 թ. ծնված Նարե Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը տուժողներին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























