Օգոստոսի 8-ին, ժամը 19.20-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Ամալյա Վ.-ին եւ 1962 թ. ծնված Ռուբեն Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: