Կրասնոդարի եռագույն կատվիկը արդեն երկու տարի է, Հաղթանակի 30-ամյակի այգում սպասում է իր տիրոջ վերադարձին:
Ինչպես հաղորդում է yuga.ru այգու այցելուները նրան անվանել են Կոտիկո, Հատիկո շան նմանությամբ, որը 9 տարի սպասել է իր տիրոջը կայարանում: Սակայն, ի տարբերություն շան, որի տերը մահացել էր, Կոտիկոյի տերն ինքն է թողել նրան հրապարակի ցանկապատի մոտ:
«Այս գեղեցկուհին սպասում է իր տիրոջը, ոչ մի տեղ չի գնում այդ վայրից: Մարդիկ նրան քաղցրավենիք են բերում, սակայն նա ամենից շատ չոր կեր է սիրում: Կատուն նաեւ շատ հանգիստ է եւ թույլ է տալիս իրեն շոյել», - պատմել են այգու այցելուները:
Տեղի բնակիչները փորձել են կատվին տուն տանել, սակայն նա միշտ փախել եւ վերադարձել է այգի:
«Նրան ինչ-որ մեկը վերցրել էր, սակայն նա փախել եւ կրկին վերադարձել է այգի, այնքան նվիրված է: Նույնիսկ ձմռանը, սառնամանիքին ցանկապատի մոտ նստում եւ սպասում է», - նկատել են այցելուները:





























