Հոնկոնգը ճանաչվել է սթրեսի դեմ պայքարի յուրահատուկ եղանակի հայրենիք, որից հաճախ տառապում են գրասենյակային ծառայողները: Այստեղ լայն տարածում է ստանում ծիծաղի յոգան. զբաղմունք, որը թույլ է տալիս վերահսկել սթրեսի հորմոնների մակարդակը:

Աշխատակիցների համար հավաքական պարապմունքներ են նախաձեռնում, որից հետո գործատուն ունենում է հանգստացած, առույգ եւ գոհ աշխատակազմ: Նման պարապմունքները մերձեցնում են աշխատակիցներին, բարելավում խմբի հուզական ֆոնը, բարձրացնում աշխատունակությունը, օգնում հաղթահարել սթրեսն առանց ալկոհոլի եւ քաղցրավենիքի:

Մասնագետները վստահ են, որ ծիծաղի յոգան առավել օգտակար է սրտի համար, նույնիսկ կարող է փոխարինել հատուկ վարժություններին:

Չինաստանում գրասենյակային ծառայողների համար ծիծաղի յոգան իսկական տոն է: Որոշակի ժամի ամբողջ աշխատակազմը հավաքվում է, հրավիրված խորհրդատուն բացատրում է, թե ինչպես է պետք շնչել ու որոշում է, թե որ կատակներն են առավել հարմար սեանսի համար: Մարզիչը կատակում է, ծիծաղի ձայնը բարձրանում է, աշխատանքի արտադրողականությունը՝ բարձրանում. այսպիսին են անցկացվող պարապմունքի արդյունքները:

Ըստ «Heart4life»-ի, բազմաթիվ հետազոտողներ պնդում են, որ օրգանիզմը տարբերություն չի տեսնում անկեղծ ու արհեստական ծիծաղի միջեւ, կարեւորը, որպեսզի այն բարձր լինի մի քանի րոպեի ընթացքում:

Նշվում է, որ շուրջ 10 րոպե տեւողությամբ յոգան համարժեք է սրտի 30 րոպե տեւողությամբ վարժանքների: Կա եւս մեկ առավելություն. այրված 50 կալորիա: