Փրկարար ծառայությունը օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը եւ իրականացրել հերթապահություն:

Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին եւ 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները:

Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են: