6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի հյուսիսային հատվածում: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին:
Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են Աոմորի նահանգում: Երկրաշարժի օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 37 կմ խորության վրա:
Աոմորի նահանգը Տոկիոյից գտնվում է 660 կմ հեռավորության վրա: Տեղական իշխանությունները նաեւ հաղորդում են, որ չկա թայֆունի վտանգ, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:





























