Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան-ույղուրյան ինքնավար շրջանում հարձակման 18 մասնակիցները, երբ 100 հոգի զոհվել էր, ոստիկանությանն են հանձնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով չինական «Սինհուա» գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդում էին, որ դանակներով զինված խումբը հարձակվել է եւ Շաչե նահանգի Էլիշկու քաղաքի ոստիկանության բաժանմունքի եւ կառավարական հաստատությունների վրա, որից հետո ահաբեկիչներից ոմանք տեղափոխվել են հարեւան Խուանդի քաղաք՝ ահաբեկելով անցորդներին ու այրելով մեքենաները: Զոհերի թվում 37 խաղաղ բնակիչ ու 59 հարձակվող է, եւս 13 խաղաղ բնակիչները վիրավորվել են: 31 տրանսպորտային միջոց է վնասվել, վեց մեքենա այրվել: Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի վերջին:

Սինցզյանն անվտանգության տեակետից Չինաստանի ամենաանկայուն շրջանն է: Նրա տարածքում, ըստ չինական իշխանությունների, գործում է «Արեւելյան Թուրքեստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը կասկածում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես «Ալ-Քաիդայի» հետ կապի մեջ: