Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Զրույցի ընթացքում Քերրին ողջունել է Լուգանսկի բնակիչների համար միջազգային մարդասիրական առաքելություն կազմակերպելու՝ ուկրաինական ղեկավարի նախաձեռնությունը: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել նախագահ Պորոշենկոյի գործողությունները ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում միջազգային իրավունքին հետեւելու համար:
Պորոշենկոն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչպես նաեւ Քերրիին տեղեկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրելու մասին՝ մարդասիրական օգնության առաքման կազմակերպչական հարցերը լուծելու նպատակով:





























