Ամերիկյան Լուիզիանա նահանգում կրակոցներից զոհվել է երկու մարդ, եւս հինգը վիրավոր են, հայտնում է Նոր Օռլեանի ոստիկանությունը:

Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Ֆրենկ Ռոբերթսոնի՝ տուժածներից երկուսը երկու եւ չորս տարեկան երեխաներ են, նրանց վիճակը ծանր է, փոխանցում  է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Եվս երկու մարդու վիճակը կայուն է: Ոստիկանությունում չեն նշել հինգերորդ տուժածի վնասվածքի ծանրության աստիճանը:

Ականատեսները հայտնել են, որ դեպքի վայրում տեսել են մուգ գույնի մեքենա` Լուիզիանա նահանգի համարանիշներով:

Ըստ Ռոբերթսոնի` մեքենայում մի քանի աֆրոամերիկացիներ են եղել: