Արեւելյան ռազմական օկրուգի շուրջ  900 զինծառայողներ մեկնել են Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ-ի անդամ երկրների հակաահաբեկչական «Խաղաղ առաքելություն - 2014» զորավարժություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 24-29-ը` ՉԺՀ-ի Հուհ Հոտո քաղաքի Չժուժիհե զորավարժարանում:  Զորավարժություններին կմասնակցեն ՇՀԿ հինգ երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Չինաստանը եւ Տաջիկստանը: Առաքելությանը մասնակցելու են ՇՀԿ անդամ պետությունների 7 հազար զինծառայողներ:

Ռուսաստանից զորավարժություններին կմասնակցի 900 զինծառայող եւ  100 միավոր ռազմական տեխնիկա: Առաջիկայում Չինաստան կժամանեն նաեւ Սու-25 չորս ինքնաթիռ եւ Մի-8ՄՏ ութ ուղղաթիռ: