Գերմանական Volkswagen Ag խոշոր ավտոարտադրողը Ամերիկայից եւ Կանադայից հետ է կանչում 189 հազար 490 թեթեւ մարդատար ավտոմեքենա՝ վառելիքի փախանցման համակարգի հնարավոր անսարքությունների համար:
Հետկանչը կվերաբերի 2009-2014 մոդելային տարվա Tiguan մակնիշի քրոսովերներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ավտոկոնցեռնի տվյալի` հետկանչի ենթակա 151 հազար 389 մեքենա վաճառվել է ԱՄՆ-ում, իսկ 38 հազար 101-ը` Կանադայում:
Volkswagen-ի փորձագետները կարծում են, որ ձմեռային վառելիք օգտագործելիս, այդ մեքենաների վառելիքի համակարգում տարվա տաք եղանակին հնարավոր է գազի պղպջակների գոյացում: Նշվում է, որ դրա հետեւանքով կարող է խափանվել շարժիչը եւ վթար տեղի ունենալ:
Volkswagen-ի ներկայացուցիչները նշել են, որ իրենց հայտնի չեն նման վթարների դեպքեր, որոնք տեղի են ունեցել տեխնիկական տվյալ անսարքության պատճառով:





























