Օգոստոսի 10-ին, ժամը 13.00-ին, 1950 թ. ծնված Սամվել Վ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ բաց դռնից մտնելով իրեն պատկանող Արզնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 28 տուն` միջանցքից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է 40.000 դոլարին համարժեք դրամ եւ ոսկյա զարդեր` 1.000.000 դրամ արժողությամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին, բաժանմունք է ներկայացել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ն եւ խոստովանական ցուցմունք տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք: