Օրերս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1955 թ. ծնված Մարտիրոս Մ.-ն եւ կամավոր հանձնել մոտը եղած զենք-զինամթերքը` «ՏՕԶ» տիպի 5.6 տրամաչափի հրացան եւ 5.45 տրամաչափի 50 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























