Միջին տարիքում մեծ ծավալի ալկոհոլի օգտագործումը տարեց հասակում կարող է հանգեցնել հիշողության կորստի, զգուշացնում են Էքսեթերի համալսարանի բրիտանացի գիտնականները:
Նրանք ուսումնասիրել են միջին տարիքի 6542 մարդու, մասնավորապես` ալկոհոլ օգտագործելու նրանց հաճախականությունը, ինչպես նաեւ գնահատել են նրանց մտավոր ունակությունները` ութ տարվա ընթացքում:
Մասնագետները պարզել են, որ ալկոհոլային խմիչքներ չափից ավելի օգտագործելը ուղղակիորեն կապված է եղել ավելի հասուն տարիքում հիշողության թուլացման վտանգի կրկնապատկման հետ, փոխանցում է Kedem-ը:
Գիտնականներն արդեն գիտեին տկարամտության զարգացման եւ տարեցների կողմից ալկոհոլը չարաշահելու միջեւ գոյություն ունեցող կապի մասին, սակայն սա առաջին ուսումնասիրությունն է, որը հաշվի է առնում հիշողության համար հետեւանքները:





























