Նախօրեին Երեւանի Պարոնյան փողոցում գտնվող «Լաս» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հաճախորդն ու ակումբի տնօրենը վիճել են, ու հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նրանցից մեկը՝ հաճախորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ակումբի միջադեպը մեզ հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից, առանց մանրամասներ հայտնելու: «Լաս» գիշերային ակումբի տնօրենը բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 9-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:





























