Շվեյցարիայում միկրոավտոբուսը բախվել է գնացքին, ինչի արդյունքում առնվազն երեք մարդ զոհվել է, եւս հինգը՝ վիրավորվել:
Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի առավոտյան` երկրի կենտրոնում, Նիդվալդենում` առանց ուղեփակոցի երկաթուղային անցման տեղում: Ըստ Local-ի` միկրոավտոբուսում գտնվող երեք ուղեւորներ տեղում մահացել են: Մեքենայի եւս հինգ ուղեւոր լուրջ վնասվածքներ են ստացել:
Ուղեւորատար գնացքից ոչ ոք չի տուժել, հայտարարել է Zentralbahn օպերատոր ընկերությունը: Այժմ վթարի վայրում աշխատում են վթարային ծառայության բրիգադները եւ բժիշկները, փոխանցում է «Ռոսբալտը»:





























