Beeline-ը հայտարարում  է բջջային ցանցի եւ 3G-ծածկույթի մասշտաբային ընդլայնման մասին մայրաքաղաքում եւ Հայաստանի չորս մարզում։

Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայքում, Գեղարքունիքի մարզի Կալավան, Շորժա, Արտանիշ եւ Մադինա համայնքներում, Շիրակի մարզի Բարձրաշեն, Մուսաելյան եւ Ձորաշեն համայնքներում, Արագածոտնի մարզի Արալեռ համայքում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում։

Beeline-ի բջջային կապի ծածկույթն ընդլայնվել է, այդ թվում նաեւ Երեւանում եւ Սյունիքի մարզում նոր  GSM ալեհավաքների տեղադրման արդյունքում:

Նշենք, որ այս տարվա հունիս ամսին նոր բջջային կայանների տեղադրման շնորհիվ Beeline-ը ընդլայնել է 3G-ցանցը Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում։