Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ուսումնական նոր տարվան ընդառաջ, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատուներին հանձնարարել է, 2014-2015 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ դիմավորելու նպատակով, տանել նախապատրաստական աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից հայտնում են, թե մասնավորապես, հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով համալրել հանրակրթական դպրոցների բուժկետերը, նաեւ քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:

Բացի այդ, հանձնարարվել է նաեւ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ: