Հայաստանում արդեն հետաքրքրություն է ծագում պոչամբարների կրկնակի վերամշակման հանդեպ: Այս մասին օգոստոսի 11-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«2012թ.-ից գործող հանքերի պոչամբարները կարող են առանձնացվել որպես տեխնածին հանքավայրեր եւ շահագործվել: Նման հետաքրքրվածություն արդեն կա, եւ Սոտքում նման աշխատանքներ արդեն տարվում են», - հավելել է նա:
Նկատենք, որ դեռեւս խորհրդային մասնագետներն են մատնանշել պոչամբարների վերամշակման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը: Դեռ այն ժամանակ վերլուծվել էր նաեւ ոչ միայն հազվագյուտ մետաղների, այլեւ որակյալ ցեմենտի հումքի հեռանկարը:




























