Հայաստանի լեռնահանքային ընկերությունները 2-3 ամիս ունեն հայտնաբերված թերություններն ուղղելու համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Արարատի մարզի Խոսրովի արգելոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Նախարարության աշխատակիցներն ու ես եղել ենք հանքավայրերում եւ ծանոթացել բնապահպանաման միջոցառումներին: Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ պոչամբարները ոչ մի կերպ ցանկապատված չեն, եւ անասունների ջրելակետերը արգելափակված չեն: Իհարկե, եթե այդ պոչամբարները գտնվում են ձեռնարկության տարածքում, նման խնդիր չի ծագում, սակայն մնացյալ դեպքերում համապատասխան պատնեշները պարտադիր են», - նշեց նախարարը:

Եւս մեկ խնդիր է հողաբարելավման ֆոնդի վճարումները, որից պետք է ֆինանսավորվեն հանքավայրի փակումից հետո բնական լանդշաֆտի վերականգնման աշխատանքները: «Բոլոր լեռնահանքային ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապագայում փակվելու ծրագրերին: Եվ իհարկե, վճարումները պետք է ժամանակին իրականացվեն», - հավելեց նախարարը:

Այս եւ այլ խախտումներ 2-3 ամիս անց պետք է վերացվեն, ընդգծեց նախարարը: