Սոցիալական ցանցերն առավել հաճախ են կապում թմրամոլության եւ հոգեկան հիվանդությունների հետ, իսկ գերմանացի գիտնականների նոր հետազոտությունը հաստատում է, որ «Twitter»-ը կարող է հանգեցնել փսիխոզի:
Հետազոտության ընթացքում բեռլինյան գիտնականները ներկայացրել են 31-ամյա կնոջ դեպքը, ով տեղափոխվել է հիվանդանոց հալյուցինացիաների արդյունքում, որոնք կապված են եղել «Twitter»-ի չարաշահման հետ: Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Սոցցանցի ազդեցությունը հետազոտելուց հետո գիտնականները հայտարարել են, որ դրանք կարող են «խորացնել կամ նույնիսկ հոգեկան հիվանդության ախտանիշերի հանգեցնել», սակայն դա կարող է տեղի ունենալ այն հիվանդների մոտ, ովքեր փսիխոզի հակվածություն ունեն:
Գերմանացի գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունը: Նրանց խոսքով՝ փաստը, որ հետազոտությունն աշխարհում նման արձագանք է գտել, վկայում է այն մասին, որ մեզ շատ քիչ է հայտնի, թե ինչպես կարող են սոցցանցերն ազդել մարդու հոգեկան առողջության վրա:





























