«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 11-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 22 տոննա 542,8 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 7 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 22 դեպք:

Տնամերձ 134 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 208.15 կգ կանեփի բույս: Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:

Հայտնաբերված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավված թմրամիջոցները ներկայացվել են փորձաքննության: