Չիկագոյի համալսարանի եւ Ուռուցքաբանության ամերիկյան ընկերության գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ճարպերով, շաքարով, աղով հագեցած եւ կալորիաներով հարուստ սնունդ են օգտագործում, երբ արագ սննդի կետերում կամ ռեստորաններում են սնվում: Հետազոտությանը մասնակցել է 20-64 տարեկան ավելի քան 12.000 մարդ: Նրանց հարցրել են վերջին երկու օրվա ընթացքում ռեստորաններ կամ արագ սննդի կետեր այցելելու մասին:

Գիտնականները հայտնաբերել են, որ մասնակիցները ֆասթֆուդներ գնալիս 194.49-ով ավելի շատ կալորիա, 3.48 գրամով ավելի հագեցած ճարպեր եւ 296.38 միլիգրամով ավելի աղ են օգտագործում, քան տանը: Ռեստորանում նրանք 205.21 ավելի կալորիա, 2.52 գրամով ավելի հագեցած ճարպ ու 451.06 գրամով ավելի աղ են օգտագործում: Հետազոտության՝ միջին եկամուտ ունեցող մասնակիցներն ավելի շատ են եղել, քան բարձր եկամուտ ունեցողները: Այս մասին գրում է «Meddaily»-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին:

Արագ սննդի կետեր այցելող մարդիկ ավելի քիչ միրգ, բանջարեղեն ու վիտամիններ են օգտագործել, քան նրանք, ովքեր վնասակար սնունդ չեն օգտագործել: Գիտնականները համարում են, որ այցելուների առողջության վրա դրականորեն կազդի, եթե ռեստորանների ճաշացանկում դիետիկ մթերքներ ներառեն: