Կենտրոնական Լեհաստանում հնագետները XIV դարի քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որոնց մոտակայքում այժմ գտնվում է Բարչեւո քաղաքը: Գտածոն գիտնականներն անվանել են Վարմինսկյան Պոմպեոսներ: Այս մասին գրում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Յոթ դար առաջ այս բնակավայրը կրել է գերմանական Վարտենբերգ անունը: Այն գտնվել է Վադոնգ լճի եւ Օժեխուվկա գետի միջեւ՝ այժմյան Լեհաստանի Վարմինսկ-Մազուրյան շրջանում:
Քաղաքն ավերվել ու այրվել է լիտվացի իշխան Կեյստուտի զորքերի հարձակման ընթացքում, XIV դարի կեսին:
Հնագետները նաեւ խեցիներ են հայտնաբերել, բրոնզե իրեր, կողպեքներ ու բանալիներ, մետաղադրամներ, որոնք թույլ են տվել հասկանալ դրանց ժամանակային պատկանելությունը:
Գիտնականներն իրենց գտածոն անվանել են Վարմինսկյան Պոմպեոսներ, քանի որ տեղացի հետազոտողների համար քաղաքն ամենահին բնակավայրերից մեկն է Լեհաստանում:





























