Ավարտվել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր՝ «World Travel Awards» մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթողների հայտարարության ամենամյա արարողությունը:

Այս տարի 21-րդ արարողության եզրափակիչն անցկացվել է Հունաստանի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:

Ըստ «Euromag»-ի, հատկանշական է, որ Հունաստանի ներկայացուցիչները բազմաթիվ մրցանակների են արժանացել:

Դրանցից ամենահեղինակավորին արժանացել է Աթենքի Ակրոպոլիսը: Այն Եվրոպայի լավագույն տեսարժան վայր է ճանաչվել: