Մինչեւ 2014 թվականի ավարտը Հայաստանի Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է հանրապետության հարավում կենսամթնոլորտային տարածքի պատասխանու ընկերություն ընտրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով, կառավարությունն արդեն 3 ընկերության թեկնածություն ունի:
Ըստ Գրիգորյանի, Վայրի բնության պահպանության հիմնադրամը (WWF) նախարարության քննարկմանն է ներկայացնելու ծրագրեր, որոնք իրականացվելու են Զարգացման գերմանական բանկի ֆինանսավորմամբ (KfW)՝ 8.25 մլն եվրոյի չափով: «Ծրագրերն ընդգրկելու են խորհրդատվություն եւ կենսամթնոլորտի համալիրի տարածքի ամրապնդում»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հարավում կենսամթնոլորտային համալիրի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերին: Այն միավորելու է շրջանի պահպանվող տարածքները. պետական «Շիկահող» արգելոցն ու «Արեւիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բոգաքար» եւ «Սեւ լիճ» պետական արգելոցները:
Կենսամթնոլորտային համալիրի գործառույթների մեջ է մտնելու էկոհամակարգի պահպանությունն ու ուսումնասիրությունը, կենդանիների միգրացիայի ուղղությունների մշակումը, էկոտուրիզմի կազմակերպումը:





























