Չինաստանի կենտրոնական եւ հարավ-արեւելյան շրջանում ուժեղ տեղատարափ անձրեւների հետեւանքով ջրհեղեղներ են սկսել: Նանչուան շրջանում սա վերջին օդերեւութաբանական դիտարկումների ամենահզոր դեպքն է: Վերջին երեք օրերի ընթացքում տեղումների քանակը կազմել է 305 մմ: Նման ջրհեղեղներ բնակիչները արդեն 100 տարի չեն տեսել, հաղորդում է NDTV-ը:

Նանչուան շրջանի Սանցյուան շրջանում տեղատարափ անձրեւները ամբողջովին շարքից հանել են էլեկտրաէներգիայի եւ կապի համակարգերը: Անձրեւների հետեւանքով նաեւ բազմաթիվ սողանքներ են առաջացել, ինչի հետեւանքով արգելափակվել են բոլոր ճանապարհները: Չինական լրատվամիջոցները հաղորդում են անհայտ կորած երկու ճանապարհային աշխատողների մասին: 32 տներ ավերվել են: Տարահանվել է ավելի քան 360 բնակիչ: Տեղատարափ անրձեւները վնասել են նաեւ հարեւան Հույչժոու նահանգը: Այնտեղ հաղորդվում է  առնվազն 9 մարդու մահվան մասին, եւս 11-ը անհայտ կորած են համարվում: