Երեւանի քաղաքապետարանի փողոցների հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքի հիմնանորոգման ենթակա 23 փողոցներից 20-ում ընթացող հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթեւեկի եւ հետիոտնի համար կարող են առաջանալ ժամանակավոր անհարմարություններ:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են,թ ե այդ փողոցներն են. Կենտրոն վարչական շրջանի Գր. Լուսավորիչ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցները, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան եւ Արզումանյան փողոցները, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների, Մուրացանի, Մահարու, Աթոյան, Բելինսկու եւ Կուստոյի փողոցները, Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան եւ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սեւակի եւ Զաքարիա Քանաքեռցու փողոցները, ինչպես նաեւ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի, Արտաշիսյան, Մանթաշյան եւ Թադեւոսյան փողոցները:
Ընթացող աշխատանքները քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների մշտական հսկողության ներքո են եւ կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետներում: Ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է երեւանցիների ներողամտությունը:





























