Dacia ընկերությունը հրապարակել է Duster ամենագնացի նախատիպի լուսանկարները՝ «փիքափ» թափքով: Ընկերությունում տեղեկացրել են, որ նորույթը կներկայացվի արդեն այս աշնանը՝ Փարիզում կայանալիք միջազգային ավտոսրահի շրջանակում, փոխանցում է Informing.ru-ն:

Հայտնի է, որ բազմաթիրախ Duster- փիքափը պատրաստել են խոշոր ծովային ընկերության պատվերով: Այն ունի երկտեղանի սրահ՝ միանգամայն հարմար բեռնահարթակով եւ ամենագնացի մեծ հնարավորություններով:

Բեռնախցիկը 1,7 մետր երկարություն ունի: Նորույթի բեռնամբարձությունը կազմում է 400 կգ: