Ֆլորիդա նահանգի 9-ամյա բնակիչ Ջեյմս Բարնին մենամարտել է 180 կգ կշռող եւ 3 մետր երկարությամբ կոկորդիլոսի հետ եւ հաղթել վերջինիս: Այժմ գիշատիչի հետ հանդիպման մասին նրան հիշեցնում են բազմաթիվ վերքերն ու ողնաշարից դուրս բերված հսկայական ժանիքը:

Երեխայի խոսքով՝ մի շոգ ամառային օր նա իր հեծանիվը կանգնեցրել է Թոհոփիքալիգա լճի մոտ եւ չնայած արգելքի նշանին, որոշել է լողանալ:

Հաջորդ վայրկյանին Ջեյսմը զգացել է, որ նրա ոտքին ինչ-որ մեկի «ձեռքն» է դիպել եւ կարծել է, թե իր հետ խաղում են:

«Պատահածը ինձ ցնցել էր: Սկզբում ես կարծում էի, որ ինչ-որ մեկը կատակում է, եւ չէի հասկանում, ինչ է տեղի ունենում իրականում: Ես թեքվեցի, որպեսզի նրան բռնեմ, սակայն շոշափեցի ծնոտ եւ հսկայական ատամներ: Ես չգիտեի ինչպես պետք է վարվել նման իրավիճակում, ուստի սկսեցի հարվածել կենդանուն, այնուհետեւ հավաքեցի ուժերս եւ փորձեցի հնարավորինս երկար բաց վիճակում պահել նրա երախը», - հիշում է Բառնին:

Երեխան գիշատչի ծնոտները երկար ժամանակ պահել է եւ այդ վիճակով մոտեցել ափին, գրում է  Mail Online-ը:

Ափին մոտ գտնվող մարդիկ հաղորդել են, որ սարսափելի տեսարանի են ականատես եղել. Ջրից դուրս է եկել մի տղա՝ բղավելով, որ նրան կոկորդիլոս է խայթել, իսկ նրա հետեւում տեսել են այդ կոկորդիլոսին, հաղորդում է FedPost.ru.

Հիվանդանոցում 9-ամյա Ջեյմսի մեջքից հանել են կոկորդիլոսի ատամը, մշակել են մակերեսային խայթոցները եւ ճանկռվածքները եւ կարեր դրել 30 կծած վերքերի վրա: