Ճապոնիայում սկսել են տղամարդկանց համար նախատեսված կրծկալ վաճառել: Այս տարօրինակ հագուստի արտադրողն ուժեղ սեռի ներկայացուցիչներին խոստանում է «շուրջօրյա պաշտպանություն ձգողականության ազդեցությունից»: Դիզայներների խոսքով, նման պաշտպանություն տղամարդկանց հարկավոր է հատկապես քնած ժամանակ:
Տղամարդկանց կրծկալը ստացել է կոչվում է «Floral Goodnight» կամ «Kahei Oyasumi Bra»: Կակու Նիշիոկան, ով Տոկիոյում վաճառում է այս արտադրանքը, պատմել է, որ ոչ բոլոր տղամարդիկ են տեղյակ այն վտանգի մասին, որը սպառնում է կրծքին:
«The Mirror»-ի փոխանցմամբ, Նիշիոկան նշել է, որ եթե հագնեն հատուկ ներքնազգեստը գիշերը, ապա խնդրի դեմ պայքարն արդյունավետ կլինի: Կօգնի՞, արդյոք, կրծկալը նրանց, ովքեր արդեն տուժել են Երկրի ձգողականությունից կամ արդյունավե՞տ է այն պրոֆիլակտիկայի համար, չի հստակեցվում:
Չեն հաղորդում նաեւ վաճառքի մասին: Սակայն բարդ է պատկերացնել, թե ինչ տարածում կգտնեն դրանք տղամարդկանց շրջանում՝ ծաղկավոր կամ դեղնա-վարդագույն երանգներով: Ի դեպ, կրծկալից բացի, տրամադրվում է նաեւ անդրավարտիք: Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչու է գովազդում մանեկենը կնոջ տեսքով
Ըստ «Vesti.ru»-ի, 30 դոլար արժողությամբ հավաքածուն արդեն առողջ ապրելակերպի կողմնակիցների քննադատությանն է արժանացել, ովքեր համոզված են, որ կրծքի մկանները հնարավոր է պաշտպանել միայն պարբերական մարզումների շնորհիվ:



























