Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Պորտ Սենթ Լյուսի քաղաքում չորս ոստիկաններ 3.6 մետր երկարությամբ բիրմայական պիթոն են բռնել, որը, նրանց կարծիքով, մեղավոր է վերջին 9 ամիսների ընթացքում ընտանի կենդանիների անհետացման համար:
Ըստ Reuters գործակալության, չնայած միայն անուղղակի ապացույցներ կան, սակայն գործը բացահայտված է թվում: «Դա պատասխանում է բազմաթիվ հարցերի»,- ասել է Պամելա Դինոլը, ով կորցրել է իր 7 կատուներից 5-ին:
Պիթոններն էկզոտիկ տեսակ են եւ բազմաթիվ անհանգստություններ են պատճառում Ֆլորիդայում, որտեղ բնական գիշատիչներ չկան: Ոստիկաններից մեկն ասել է, որ պիթոնին նրա տերը բաց է թողել շատ ավելի վաղ, քան սողունը հասցրել է նման չափերի հասնել:





























