Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը առաջընթաց քայլ կլինի ժողովրդավարական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր, Եվրոպական ազատ միության (European Free Alliance) անդամ Ինյակի Իրասաբալբեյտիա Ֆերնանդեսը: Նրա կարծիքով, նախագահների եռակողմ հանդիպումը կարող է օգնել երկու երկրների միջեւ վստահության հաստատմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:





























