Կենսաբանները որոշ մանրամասներ են պարզաբանել Երկրի ամենաառաջին կենդանիների կյանքի մասին: Ռանգեոմորֆներ անվամբ այս օրգանիզմներն ապրել են շուրջ 575 մլն տարի առաջ եւ արտաքինից ավելի շատ բույսի են նմանվել:
Ռանգեոմորֆները նման էին փոքր ծառերի, որոնք մեծ մասամբ չէին գերազանցում 10 սմ-ը, սակայն հանդիպում էին նաեւ մինչեւ 2 մետր բարձրություն ունեցողները: Նրանց փափուկ մարմինները բաղկացած էին բազմաթիվ ճյուղերից: Դժվար է հասկանալ, թե ինչպես են դրանք աճել կամ սնվել: Այնուամենայնիվ, մասնագետները վստահ են, որ դրանք կենդանիներ են եղել, այլ ոչ թե բույսեր: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նրանք բնակվել են օվկիանոսի մեծ խորության վրա, որտեղ հնարավոր է ֆոտոսինթեզը: Գիտնականները ենթադրում են, որ նրանք սննդարար նյութեր հավաքել են ծովի ջրից մարմնի ամբողջ մակերեսով: Թեեւ բարդ է ենթադրել, թե ինչպես են սնվել մեծ տեսակները:
541 մլն տարի առաջ կտրուկ ավելացել է կենդանիների տեսականին, այս երեւույթը կրում է «քեմբրիական պայթյուն» անունը: Սակայն հենց այդ ժամանակ են ռանգեոմորֆները վերացել: Հավանաբար, դա էվոլյուցիայի փորձնական նախագիծն էր, որից այն հրաժարվել է:
Ամենայն հավանականությամբ՝ ռանգեոմորֆներին կերել են առաջին գիշատիչները, քանի որ դրանք պաշտպանության որեւէ միջոց չեն ունեցել:





























