Դանիայի իշխանությունները հայտնում են 12 մարդու մահվան մասին։ Մահը վրա է հասել վարակված մսով պատրաստված նրբերշիկներից թունավորվելու հետեւանքով:
Դանիայի պարենի, գյուղատնտեսության եւ ձկնորսության նախարարությունը հրահանգել է փակել Կոպենհագենի արվարձանի մսի կոմբինատը եւ առգրավել ողջ արտադրանքը` մսում վտանգավոր մանրէներ` լիստերիաներ, հայտնաբերելուց հետո, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ գերատեսչության` անցյալ տարվա սեպտեմբերից երկրում գրանցվել է լիստերիոզով հիվանդացության 20 դեպք, իսկ վերջին երկու ամիսներին դրանով հիվանդացել է 15 մարդ:
Լիստերիաները կարղ են դառնալ մահացու հիվանդությունների պատճառ, դրանք հատկապես վտանգավոր են երեխաների, տարեց եւ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար:





























