Հայաստանի Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն հարավարեւմտյան քամու ուժգնացումներով ՝ մինչեւ 18-23 մ/վրկ.:

Կա նաեւ կարկուտի հավանականություն: Մնացած մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝  +33+35 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝  +10+15, ցերեկը՝+23+28,

Կոտայքում՝ գիշերը՝  +10+15, ցերեկը՝+23+28,

Գեղարքունիքում՝ գիշերը՝  +10+15, ցերեկը՝+23+28,

Լոռիում՝ գիշերը՝  +11+16, ցերեկը՝+23+28,

Տավուշում՝ գիշերը՝  +15+20, ցերեկը՝+30+34, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝  +10+15, ցերեկը՝+23+28,   

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  +17+20, ցերեկը՝+31+34,

Արարատում՝ գիշերը՝  +17+21, ցերեկը՝+33+35,

Արմավիրում՝ գիշերը՝  +17+21, ցերեկը՝+33+35,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝  +10+15, ցերեկը՝+23+28, 

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝  +17+21, ցերեկը՝+33+35,  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝  +17+22, ցերեկը՝+32+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  +9+14, ցերեկը՝+25+28,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝  +17+20, ցերեկը՝+30+33.