Չինաստանի Փոստային-խնայողական բանկի նախկին տնօրեն Տաո Լիմինը դատարանի առջեւ կկանգնի կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է «Սինխուան»:
Մեղադրանքն առաջադրել է չինական կենտրոնական Հենան նահանգի Հեբի քաղաքի Ազգային դատախազությունը, որը Գերագույն ազգային դատախազության հանձնարարությամբ հետաքննություն էր վարել:
«Տաո Լիմինը եւ մի շարք այլ անձինք կասկածվում են կաշառակերության, հասարակական միջոցների ոչ ամբողջական օգտագործման եւ վատնման մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Postal Savings Bank of China-ը ՉԺՀ-ի Պետական փոստային վարչության կողմից հիմնադրված առեւտրային բանկ է: 2013թ. բանկի ակտիվները կազմում էին 788,35 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով վերջինս Չինաստանի 6-րդ եւ աշխարհի 39-րդ բանկն է:




























