Հայ տուրսիտներին այլեւս չեն անհանգստացնում ասեկոսեները, որ Վրաստան մուտք գործելու համար սեպտեմբերից մուտքի արտոնագիր կպահանջվի: Տուրօպերատորները գիտեն, որ այդ բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը եւ արտոնագրային ռեժիմը չի վերաբերի Հայաստանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Հուլիսին մենք պատշաճ կերպով ծանուցել ենք նրանց այդ մասին», - հավաստիացրել է պետպաշտոնյան՝ հավելելով, որ օպերատորներն, իրենց հերթին, հանգստացրել են հաճախորդներին: «Մենք ոչ մի ահազանգ չենք ստացել, որ հայ տուրիստները անհանգստացած են, հետաձգում են իրենց ուղեւորությունները դեպի Վրաստան: Կարծում եմ, որ տագնապի նման ազդանշաններ չեն եղել եւ չեն էլ լինի», - նշել է Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսին որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ սեպտեմբերից Վրաստանը երկարատեւ ուղեւորությունների մասնակիորեն մուտքի արտոնագիր կսահմանի մի շարք երկրների, ներառյալ՝ Հայաստանի համար:




























